Անցնել հիմնական բովանդակությանը

Օգտագործման պայմաններ

Այս կանոնները վերաբերում են բոլոր անձանց, ովքեր օգտվում են codzilla.am կայքից (այսուհետ՝ «Կայք»)։

Կայքի օգտվողների համար տարիքային սահմանափակում չկա

Կայքից օգտվելու կանոններ

Կայքից օգտվելիս արգելվում է Կայքում տեղադրել, փոխանցել, տարածել կամ այլ կերպ հրապարակել անօրինական և կեղծ տեղեկություններ։

Արգելվում է տարածել կամ տեղադրել նյութեր, որոնք պարունակում են վիրուսներ կամ ցանկացած տեսակի գովազդ, որը պարունակում է կեղծ տեղեկություններ որոշակի փաստերի մասին։

Արգելվում է այս Կայքից ստացված տեղեկատվությունը գովազդային և առևտրային նպատակներով օգտագործել որևէ կերպ։

Արգելվում է այս Կայքի միջոցով փորձել անարտոնված մուտք գործել այլ համակարգչային համակարգեր։

Արգելվում է Կայքից օգտվել ոչ նախատեսված նպատակներով՝ տեղադրելով վիրուսներ, տրոյական ծրագրեր, ինքնավերարտադրվող վիրուսային ծրագրեր կամ տեխնոլոգիապես վտանգավոր նյութեր։

Մեր իրավունքները

Կոձիլլա ՍՊԸ-ն իրավունք ունի առանց նախազգուշացման փակել կամ փոփոխություններ կատարել Կայքում։ Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե որևէ պատճառով Կայքը որոշակի ժամանակահատվածի համար անհասանելի է։ Այս կայքի օգտագործումը կամ մուտքը ձեզ որևէ իրավունք չի տալիս։ Բոլոր իրավունքներն ու լիազորությունները, որոնք կապված են Կայքի հետ, պատկանում են Կոձիլլա ՍՊԸ-ին։

Մտավոր սեփականության իրավունքներ

Կայքը, դրա դիզայնը և ողջ բովանդակությունը, ինչպես նաև Կայքում հրապարակված ցանկացած նյութեր, պատկերներ և նկարներ պաշտպանված են մտավոր սեփականության իրավունքներով, ներառյալ հեղինակային իրավունքները, և հանդիսանում են Կոձիլլա ՍՊԸ-ի սեփականությունը։

Կայքում օգտագործվող բոլոր ապրանքային նշանները, լոգոները, պիտակները և արտադրանքի դիզայնը նույնպես պաշտպանված են մտավոր սեփականության իրավունքներով և հանդիսանում են Կոձիլլա ՍՊԸ-ի սեփականությունը։