Scratch Advanced
Խորացված բլոկային ծրագրավորում
Խաղային ռազմավարություններ և ծրագրավորում

ԿՈՁԻԼԼԱՅԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Մեր թիմի մշակած 9-ամսյա ծրագիր՝ այս տարիքին համապատասխան առաջադրանքներով։ Քայլ առ քայլ զարգացնում ենք մտածելու, խնդիրներ լուծելու և սեփական նախագծերը ստեղծելու հմտությունները։
Կոձիլլայի թիմի մշակած 9-ամսյա հեղինակային ծրագիր։ Երեխաները վերլուծում են խաղային ռազմավարությունները, համեմատում լուծումները և ալգորիթմները վերածում ծրագրերի։
Ուսումնասիրել խաղային ռազմավարություններ և որոշումների ծառեր
Համեմատել խնդրի լուծման տարբեր եղանակներ
Ալգորիթմները վերածել սեփական նախագծերի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ
Միևնույն խաղում հնարավոր են տարբեր քայլեր։ Համեմատում ենք դրանք, կառուցում որոշումների ծառ և փորձում ռազմավարությունը վերածել ծրագրի։
Ուսումնասիրել խաղի կանոնները
Համեմատել հնարավոր քայլերը
Ծրագրավորել ու ստուգել
Հարցեր ենք տալիս, փորձում գաղափարները և միասին քննարկում լուծումները։ Դասավանդողը մասնակցում է ընթացքին՝ օգնելով հասկանալ նաև սխալ քայլերը։
Դասընթացի առաջարկվող տարիքը՝ 10–11 տարեկան։ Նշեք սովորողի տարիքն ու փորձը․ կօգնենք ճշտել համապատասխան մեկնարկային մակարդակն ու նախապայմանները։
Մեկնարկի օրը, շաբաթվա օրերն ու ժամը կհամաձայնեցնենք ձեզ հետ՝ համապատասխան խումբն ընտրելիս։
Սեղմեք «Գրանցվել» և ուղարկեք հայտը։ Կապ կհաստատենք՝ մակարդակը, դասացուցակն ու մանրամասները քննարկելու համար։ Հայտն ուղարկելիս վճարում չի պահանջվում։
Դեռ հարցե՞ր ունեք։ Սիրով կօգնենք։
Գրե՛ք մեզ