Codzilla Junior
Հրահանգներ, օրինաչափություններ, ալգորիթմներ
Կոձիլլայի հեղինակային ծրագիր · 9 ամիս
Տրամաբանական խնդիրներ և օրինաչափություններ

Առանձին դասընթաց՝ 6 տարեկանից։ Տարիքին և մակարդակին համապատասխան առաջադրանքների միջոցով զարգացնում ենք տրամաբանական մտածողությունն ու խնդիրները լուծելու հմտությունը։
Տեսնել կապերն ու օրինաչափությունները
Համեմատել հնարավոր լուծումները
Հիմնավորել սեփական պատասխանը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ
Ի՞նչ կապ կա պատկերների միջև։ Ո՞ր պատասխանը կարող ենք հիմնավորել։ Կարևոր է ոչ միայն լուծումը գտնելը, այլև հասկանալը՝ ինչպես հասանք դրան։
Նկատել կապերն ու հուշումները
Ստուգել ենթադրությունը
Հիմնավորել պատասխանը
Հարցեր ենք տալիս, փորձում գաղափարները և միասին քննարկում լուծումները։ Դասավանդողը մասնակցում է ընթացքին՝ օգնելով հասկանալ նաև սխալ քայլերը։
Դասընթացի առաջարկվող տարիքը՝ 6 տարեկանից։ Նշեք սովորողի տարիքն ու փորձը․ կօգնենք ճշտել համապատասխան մեկնարկային մակարդակն ու նախապայմանները։
Մեկնարկի օրը, շաբաթվա օրերն ու ժամը կհամաձայնեցնենք ձեզ հետ՝ համապատասխան խումբն ընտրելիս։
Սեղմեք «Գրանցվել» և ուղարկեք հայտը։ Կապ կհաստատենք՝ մակարդակը, դասացուցակն ու մանրամասները քննարկելու համար։ Հայտն ուղարկելիս վճարում չի պահանջվում։
Դեռ հարցե՞ր ունեք։ Սիրով կօգնենք։
Գրե՛ք մեզ