Python
Ծրագրավորման հիմունքներ և գործնական նախագծեր
Ծրագրավորում C#-ով և խաղային տրամաբանություն

Բացահայտիր խաղի ստեղծման տրամաբանությունն ու ծրագրավորումը C#-ով։ Մտածիր խաղի կանոնների, վարքագծի և փոխազդեցությունների մասին։
Ծանոթանալ C# ծրագրավորման հիմունքներին
Հասկանալ խաղային տրամաբանությունը
Գաղափարը զարգացնել որպես խաղային նախագիծ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ
Խաղացողը քայլ է անում, և խաղն արձագանքում է։ C#-ով ուսումնասիրում ենք՝ ինչպես կանոնները վերածել կերպարի վարքագծի ու փոխազդեցությունների։
Սահմանել խաղի կանոնները
Կառուցել փոխազդեցությունը
Ստուգել խաղացողի ընտրությունները
Հարցեր ենք տալիս, փորձում գաղափարները և միասին քննարկում լուծումները։ Դասավանդողը մասնակցում է ընթացքին՝ օգնելով հասկանալ նաև սխալ քայլերը։
Դասընթացի առաջարկվող տարիքը՝ 12 տարեկանից։ Նշեք սովորողի տարիքն ու փորձը․ կօգնենք ճշտել համապատասխան մեկնարկային մակարդակն ու նախապայմանները։
Մեկնարկի օրը, շաբաթվա օրերն ու ժամը կհամաձայնեցնենք ձեզ հետ՝ համապատասխան խումբն ընտրելիս։
Սեղմեք «Գրանցվել» և ուղարկեք հայտը։ Կապ կհաստատենք՝ մակարդակը, դասացուցակն ու մանրամասները քննարկելու համար։ Հայտն ուղարկելիս վճարում չի պահանջվում։
Դեռ հարցե՞ր ունեք։ Սիրով կօգնենք։
Գրե՛ք մեզ