Տրամաբանություն
Տրամաբանական խնդիրներ և օրինաչափություններ
Հրահանգներ, օրինաչափություններ, ալգորիթմներ

ԿՈՁԻԼԼԱՅԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Մեր թիմի մշակած 9-ամսյա ծրագիր՝ այս տարիքին համապատասխան առաջադրանքներով։ Քայլ առ քայլ զարգացնում ենք մտածելու, խնդիրներ լուծելու և սեփական նախագծերը ստեղծելու հմտությունները։
Կոձիլլայի թիմի մշակած 9-ամսյա հեղինակային ծրագիր։ Խաղային առաջադրանքներով երեխաները սովորում են նկատել օրինաչափությունները, հետևել հրահանգներին և քայլ առ քայլ լուծել խնդիրները։
Հետևել հրահանգներին և կառուցել քայլերի հաջորդականություն
Ճանաչել օրինաչափություններն ու գտնել լուծումներ
Բացատրել սեփական մտածողության ընթացքը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ
Ինչպե՞ս հասնել նպատակին, եթե ամեն քայլը պետք է հստակ ասել։ Խաղային ճանապարհով ուսումնասիրում ենք հրահանգներն ու քայլերի հերթականությունը։
Նկատել օրինաչափությունը
Դասավորել քայլերը
Բացատրել լուծումը
Հարցեր ենք տալիս, փորձում գաղափարները և միասին քննարկում լուծումները։ Դասավանդողը մասնակցում է ընթացքին՝ օգնելով հասկանալ նաև սխալ քայլերը։
Դասընթացի առաջարկվող տարիքը՝ 6–7 տարեկան։ Նշեք սովորողի տարիքն ու փորձը․ կօգնենք ճշտել համապատասխան մեկնարկային մակարդակն ու նախապայմանները։
Մեկնարկի օրը, շաբաթվա օրերն ու ժամը կհամաձայնեցնենք ձեզ հետ՝ համապատասխան խումբն ընտրելիս։
Սեղմեք «Գրանցվել» և ուղարկեք հայտը։ Կապ կհաստատենք՝ մակարդակը, դասացուցակն ու մանրամասները քննարկելու համար։ Հայտն ուղարկելիս վճարում չի պահանջվում։
Դեռ հարցե՞ր ունեք։ Սիրով կօգնենք։
Գրե՛ք մեզ