Կրթաթոշակ՝ ձեր երեխայի համար
Եթե ձեր երեխան 6–17 տարեկան է, կարող եք դիմել կրթաթոշակի։ Այն կարող է ծածկել Կոձիլլայի ուսման վարձի մի մասը կամ ամբողջը։

Ո՞ր կրթաթոշակն ընտրել։
Նշված տոկոսը ցույց է տալիս, թե ուսման վարձի որ մասը կարող է ծածկել կրթաթոշակը։
- Մրցութային արդյունքներԲեբրասում, օլիմպիադայում կամ տրամաբանական մրցույթում բարձր արդյունք գրանցած երեխաների համար։50%
- Ուսման վարձի աջակցությունԵթե երեխան ապրում է ՀՀ մարզերից մեկում կամ ընտանիքը դժվարանում է վճարել ուսման վարձը։30–50%
- Գործընկերների կրթաթոշակԿարող եք դիմել այստեղ՝ ընկերության կամ բարերարի ֆինանսավորած տեղի համար։25–100%
Աջակցությունը կախված է հասանելի միջոցներից և խմբերում ազատ տեղերից։
Կրթաթոշակի հայտ
Հայտը լրացնում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Հարցեր և պատասխաններ
Ի՞նչ է լինում հայտը ուղարկելուց հետո։
Կոձիլլայի և ՌԱՅԶ-ի թիմը կդիտարկի ձեր հայտը և կկապվի ձեզ հետ ձեր նշած հեռախոսահամարով։ Եթե կարողանանք կրթաթոշակ առաջարկել, մինչև գրանցումը կհայտնենք աջակցության չափը, ժամկետը և ձեր վճարելիք գումարը։
Հայտի հետ փաստաթղթեր պե՞տք է ուղարկել։
Այս փուլում բավական է մի քանի նախադասությամբ պատմել երեխայի մասին։ Խնդրում ենք չուղարկել փաստաթղթեր, բանկային կամ բժշկական տվյալներ։ Եթե հարցեր ունենանք, կկապվենք ձեզ հետ։
Ինչպե՞ս պահպանել կրթաթոշակը։
Երեխան պետք է մասնակցի դասերի առնվազն 90%-ին և ժամանակին կատարի առաջադրանքները։ Եթե դժվարություն առաջանա, նախապես տեղեկացրեք մեզ, որպեսզի միասին քննարկենք իրավիճակը։